00:00:00

Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել Ստեփանակերտի մի շարք շինությունների նկուղային հարկերը

21:51, 14 հունիս 2023 Հասարակություն

Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել մայրաքաղաքի մի շարք շինությունների նկուղային հարկերը, ինչպես նաև ավտոմեքենայի շարժիչ է խափանվել և մնացել ջրի մեջ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հունիսի 14-ին ժամը 14:40-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում հորդառատ անձրևի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը խափանվել և մնացել է ջրի մեջ, ինչի հետևանքով ջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղ հասնելուց պարզվել է, որ մայրաքաղաքի մեկ այլ բնակչի ավտոմեքենան նույնպես մնացել է ջրի մեջ։ Փրկարարները ավտոմեքենաները հանել են ջրից, և համոզվելով, որ վտանգ չկա, վերադարձել են ծառայության վայր։

Տեղացած սելավի հետևանքով անձրևաջրով է լցվել Ազատամարտիկների փողոցի շինություններից մեկի նկուղային հարկում գտնվող գրասենյակը։ Ժամը 15:00-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարների հետ մեկնել են կանչի վայր և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելուց հետո, նույն խումբը մեկնել է Մ. Գոշ փողոց և բնակելի շենքի նկուղային հարկից հանել կուտակված անձրևաջուրը։

Մեկ այլ կանչ գրանցվել է ժամը 15։00-ին։ Ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կենտրոնական մասնաշենքի նկուղը լցվել է անձրևաջրով: Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են անձրաջուրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր