Չեմ ուզում մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարությունը, որը հատկապես վերաբերում է երրորդ երկրներին։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը՝ պատասխանել հարցին, թե՝ ինչպես է մեկնաբանում Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից։
Արարատ Միրզոյանը խոսեց տարածաշրջանային ենթակառուցվածնքների ապաշրջափակման մասին։
«Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային միջոցների ապաշրջափակմամբ։
Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբուքներով ինչպիսիք են՝ այն երկրների ներքո պետք է գործեն, որոնք այդ տարածքով անցնում են։ Ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորությունների ներքո, որոնց տարածքով անցնում են։ Ենթակառուցածները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- պարզաբանեց նա։
Արարատ Միրզոյանի տպավորությամբ՝ որոշակի առաջընթաց կա տարածաշրջանային ապաշրջափակման հարցում։ Նախարարը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Հայաստանը շահագրգռված է ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի մեջբերած՝ Պեկին-Լոնդոն լոգիստիկ անցումների մաս կազմելով։
«Հայկական խաչմերուկի կոնցեպտում այս միջազգային ենթակառուցվածները տեղավորվում են մեր ծրագրի մեջ»,-եզրափակեց Միրզոյանը։