00:00:00

Քննարկվել են Սյունիքում և Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արձանագրած խնդիրները, Ադրբեջանի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումները

10:50, 14 հունիս 2023 Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին։

 

Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությունը։ Անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, մասնավորապես կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և երեխաների կրթություն ստանալու իրավունքների խախտման տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր երեխաների, կանանց, հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, բռնության դեմ պայքարի ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես ատելության խոսքի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերին և ծրագրերին։

 

Ստեֆան Մալերիուսն իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նա նաև տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակում հայ-վրացական օմբուդսմանական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

 

Քննարկման ավարտին կողմերը ձևավորված համագործակցությունը շարունակելու և համատեղ նոր ծրարգրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր