00:00:00

Պապիկյանը հետեւել է «Պաշտպան հայրենյաց»-ի շահառուների ատեստավորման քննությունների ընթացքին

20:21, 13 հունիս 2023 Հասարակություն

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետեւել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։

Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին եւ մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի` ավելի լավ պատրաստվելու եւ կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։

Ատեստավորման հանձնաժողովի անդամները նախարարին զեկուցել են քննությունների ընթացքի եւ նախնական արդյունքների վերաբերյալ։

Այնուհետեւ պաշտպանության  նախարարը շրջել է ուսումնական  կենտրոնի լսարաններում, հետեւել ստորաբաժանումների պարապմունքներին, զրուցել  դասընթացների մասնակիցների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ ՊՆ ուսումնական կենտրոնում  գտնվող «Պաշտպան հայրենյաց»  ծրագրի բոլոր զինծառայողների հետ,  խոսել ծրագրի գործնական փուլի, հանձնաժողովի ուշադիր եւ պատշաճ աշխատանքի մասին՝ ընդգծելով, որ հատուկ հսկողություն է սահմանված  ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար:

Նախարար Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում  գերազանց գնահատականներ ստանալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր