ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում այսօր Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, կհանդիպի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Թիմերն արդեն ժամանել են Ստամբուլի «Աթաթյուրք» մարզադաշտ և հրապարակել կազմերը: Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների թվում:
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» խաղը կսկսի ժամը 23:00-ին: