00:00:00

Սերիալներ նայելուն վերջ ենք տալիս. Կրթության նախարարի ուղերձը դպրոցականներին

18:27, 20 մայիս 2018

Սերիալները նայելուն վերջ ենք տալիս, «odnoklassnik»-ներին վերջ ենք տալիս: Քիչ ժամանակ տրամադրեք սոցիալական ցանցերին: Ինքնակրթվե՛ք: Աշակերտներին նման կոչով ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Այսօր մի հարց տվեցին, թե ինչ պետք է անեք հնդկական սերիալների, աշակերտների համար անիմաստ հաղորդումների դեմն առնելու համար, ինչո՞վ ենք դա փոխարինելու: Շատ լավ հարց է: Այս ընթացքում անընդհատ բողոքել են սերիալներից: Ես դեմ եմ սերիալների արգելմանը, փակելուն, ես կարծում եմ, որ զուգահեռ դրանց պետք է ստեղծվեն սերիալներին փոխարինող հետաքրքիր հաղորդումներ, այլ բովանդակություն, որ աշակերտներին հետաքրքիր լինի: Նոր բովանդակության ստեղծման պարագայում վստահաբար սերիալները ռեյտինգ չեն ունենա, դրանք նայող չի լինի, հեռուստաալիքները չեն գնի դրանք, չեն ցուցադրի, կլինեն կրթական ծրագրեր»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր