Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերների, այդ թվում նաև Հայաստանի հետ քննարկել նրանց տարածքներում ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը. «Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փթխանցում է TASS-ը:
Միշուստինն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նախագծի ֆինանսավորման համակարգի վրա՝ նշելով, որ բելառուսական ընկերությունները ֆինանսավորել են ընդամենը 40 տոկոսից մի փոքր ավել։
Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել գնային քաղաքականությունը։