ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Հայաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այդ ցուցակում են նաև Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Այս տարվա սկզբին Ռուսաստանին հաջողվել է վերականգնել հիմնական էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման ծավալը՝ չնայած պատժամիջոցներին»,-ասել է Օ'Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները:
Նրա խոսքերով, խնդիրն այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրներին, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին։