00:00:00

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին

11:53, 08 հունիս 2023 Քաղաքականություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են մայիսի 26-ին ՀՀ տարածքից ադրբեջանցիներ առևանգած և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին։
Այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
«Նրանցից յուրաքանչյուրի հետ տեղի է ունեցել առանձնազրույց։ Բացի այդ, Կարմիր խաչի նամակների միջոցով կապ է հաստատվել ընտանիքների հետ»,- ասաց Զառա Ամատունին։  
 
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեվարվել են։ Ավելի ուշ  Ադրբեջանը հայտարարել է մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործ  հարուցելու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր