Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով հայտարարել է «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին, բացատրել է, թե ինչու չի վերադարձել «Բարսելոնա»։
«Ես շատ էի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա», բայց ապրելով այն, ինչ ապրել եմ, չէի ցանկանա նորից հայտնվել այդ իրավիճակում, սպասել, թե ինչ կլինի և իմ ապագան թողնել ուրիշի ձեռքում։ Ես ուզում էի ինքնուրույն որոշում կայացնել՝ մտածելով իմ և ընտանիքիս մասին։
Ես լսել եմ, որ Լա Լիգան հավանություն է տվել իմ տեղափոխությանը, բայց դեռ շատ այլ հարցեր կային, որոնք պետք է լուծվեին: Ես լսել եմ, որ ակումբը պետք է վաճառի խաղացողներին կամ իջեցնի նրանց աշխատավարձերը։ Ես չէի ցանկանա նման պատասխանատվություն ստանձնել։ Ինձ «Բարսելոնայում» կարիերայիս ընթացքում արդեն մեղադրել են շատ բաների մեջ, որոնք իրականությանը չէին համապատասխանում, և ես չէի ցանկանա նորից անցնել դրա միջով։
Ես ուզում եմ ավելի շատ մտածել ընտանիքիս մասին, ամեն օր վայելել դրա ուրախությունը և տեսնել իմ երեխաներին:
Փողը երբեք իմ առաջնահերթությունը չի եղել: Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա կամ մեկ այլ տեղ։ Որոշում եմ կայացրել՝ չմտածելով փողի մասին»,- ասել է Մեսսին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։