00:00:00

ՀՀ ԱՍՀ նախարարն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

22:06, 07 հունիս 2023 Քաղաքականություն

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։ 

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում  ոլորտային մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Այս համատեքստում  կողմերը  վերահաստատել են պատրաստակամությունը՝ քննարկված հարցերի ուղղությամբ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։ 

Նշվում է, որ դիտարկվել է նաև հայկական կողմի՝ Թեհրան այցելության կազմակերպման հնարավորությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական բարեկեցության կազմակերպության կենտրոնների աշխատանքին ծանոթանալու նպատակով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր