Դատարանի որոշումը ոչ այնքան անակնկալ էր, պարզ դարձավ, որ այս որոշումը կայացվել է շատ ավեի վերևում, քան պետք է դատարանում կայացվեր։ Այս մասին լրագրողներին ասաց զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար։ Գայանե Հակոբյանի խափանման միջց տնային կաալնքը կրկին փոխվեց 1,5 ամսով կալանավայրում։
«Մեր բարձրացրած իրավական խնդիրն այն էր, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա։ Եվ սա ապացուցվեց նաև այս դատաքննության ընթացքում»,- նշեց Հակոբյանի ներկայացուցիչ Գերոգի Մելիքյանը։
Մելիքյանը հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե «ՀՀ-ում դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի»։