00:00:00

Զոհված զինծառայողի մայրը կրկին կալանավորվեց

18:09, 05 հունիս 2023 Տեսանյութեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 5-ին, ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը։

Նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը նշեց, որ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Մարտիրոսյան) նկատմամբ պետք է կալանավորվի։ Դատարանում Աշոտ Փաշինյանը հաստատել է դատախազի այն պնդումը միջամտությունների վերաբերյալ՝ նշելով, որ իրեն զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով։ Վարչապետի որդին, սակայն ինքնուրույն դիրքորոշում չհայտնեց մեղադրյալի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ` նշելով, որ ինքն իրավաբան չէ և մեղադրողի դիրքորոշմանն է միանում, իսկ մեղադրողը պնդում էր, որ պետք է կալանավորել Ազգուշ Մարտիրոսյանին։

Դատարանը որոշեց փոխել Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցը, բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը և կալանավորել նրան՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր