Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։
Դատարան են ներկայացել և՛ Աշոտ Փաշինյանը, և՛ Գայանե Հակոբյանը։
Նիստը նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը։