00:00:00

Ո՞ր անուղեղն է Փաշինյանին խորհուրդ տվել բարևել նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին.Մանուկյանը` Միրզոյանին

14:01, 05 հունիս 2023 Տեսանյութեր

Թուրքիայում հայտնի «Սուլեյման Աղա» աղանդի իմամներից մեկն է՝ Ադենշեներ, ծայրահեղական հայացքների և բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի. Երկու օր առաջ Թուրքիայում Էրդողանի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը իրեն է բարևել և թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալից արձագանքի արժանացել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

«Ուզում եմ հասկանալ` որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին բարևել»,- հարցրեց Մանուկյանը Արարատ Միրզոյանին։

 

Արտգործնախարարն արձագանքեց. «Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ենթադրում եմ, հրավիրել են արտասահմանյան հյուրերի և հյուրերի Թուրքիայից, որոնց թվում նաև Հայաստանի վարչապետն է։ Ինչ-որ պահի մարդիկ շփվում են, բարևում են իրար։ Այդտեղ այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերի մասին տեղեկացնել, բոլորի ինքնակենսագրականներով, հայացքներով և գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չէ՝ կարծում եմ»,- ասաց Միրզոյանը։

 

Նա նաև նշեց, որ դա սովորական բարև էր և որին քաղաքական տեսանկյունից պետք չէ նայել․ «Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել, որպեսզի անգիր իմանաս բոլորին, և ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր