00:00:00

Գորիսի քաղաքապետին եւս կմերժեն

04:41, 20 մայիս 2018

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը դեռ լիարժեք կայացած փաստ չէ։ Թավշյա հեղափոխության շնորհիվ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից շատերը պաշտոնանկ արվեցին։ Հայաստանում բռնապետի սիմվոլ դարձած Սերժ Սարգսյանի հրաժարականը, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականների համար, սակայն, կարծես թե իրողություն չէ: Մասնավորապես, Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը վերընտրվել է ռեժիմի կիրառած մեխանիզմների արդյունքում, հրաժարական տալ չի ցանկանում: Նույն ձեռագրով շարունակում է աշխատել եւ շոուներ բեմադրել նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Այս օրերին Երեւանում տեղի են  ունենում բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Մարգարյան Տարոնի, որին վերջինս հակազդում  է էժանագին միջոցառումներ կազմակերպելով, որին ավելի ծավալուն կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։ Համաժողովրդական շարժումը եւ ՀՀԿ-ի տարբեր տրամաչափի չինովնիկներին հեռացնելու գործընթացը  Հայաստանում սահուն ձեւով ընթանում է։ Հաջորդ շաբաթ արդեն իսկ տեղի կունենան մարզպետների փոփոխություններ։  Փոփոխություններ սպասվում են բոլոր մարզերում։ Մարզպետները՝ ՀՀԿ-ի ընտրակեղծարարության իրականացնողներն են իրենց մարզերում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հրաժարական կներկայացնեն նաեւ որոշ քաղաքապետեր։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նրանց թվում է լինելու նաեւ Գորիսի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Առհասարակ՝ բանակում չծառայած երիտասարդին քաղաքապետի պաշտոնը վստահելն արդեն իսկ արկածախնդրություն էր, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սյունիքի մարզն ու  Գորիս քաղաքը  մշտապես գտնվել են նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, հետո արդեն՝ Վահե Հակոբյանի տիրապետության ներքո։ Գորիսեցիները մեկ անգամ չէ, որ դժգոհել են իրենց մարզային ու քաղաքային իշխանություններից։ Իսկ համաժողովրդական շարժման օրերին ակտիվորեն բողոքի գործողություններ իրականացրեցին նաեւ իրենց քաղաքում, այդ կերպ մեկ անգամ եւս ընդգծելով, որ դեմ են Սերժ Սարգսյանի ռեժիմին եւ նրա դրածոներին։ Քաղաքապետ Առուշանյանը հիշեցնենք ընտրվել էր գրեթե հարյուր տոկոս ձայնով, սակայն գորիսեցիները դուրս գալով փողոց, ցույց տվեցին, որ դժգոհ են Ս․ Սարգսյանի եւ նրա վստահության քվեով  քաղաքապետ ընտրված Առուշանյանին։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն ամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսևորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ։ Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, փորձել Երեւանում քրեական տարրերի հետ հարաբերություններ հաստատել, սակայն այդ ճանապարհին թույլ է տվել սխալներ, ինչի պատճառով «գողականները» նրան արտաքսել են Երեւանից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր