Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլուն»։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։
«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։