Ուկրաինայի զինված ուժերն ուրբաթ երեկոյան հեռահար հրթիռներով գրոհել են Մարիուպոլը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչը։
«Երկու հեռահար հրթիռներ խոցել են Մարիուպոլը»,- ասել է նա։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի տելեգրամյան ալիքում տեղադրված տվյալների համաձայն՝ հարվածը հասցվել է ժամը 20:10-ին հյուսիս-արևմտյան ուղղությամբ։