Ճապոնիայի արևելքում, ըստ նախնական տեղեկությունների, 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը, փոխանցում է Xinhua-ն։
Գործակալության տվյալներով՝ ճապոնական սեյսմիկ ինտենսիվության սանդղակով յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:03-ին` 50 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիբա պրեֆեկտուրայի ափերի մոտ։
Տոկիոյի էլեկտրաէներգիական ընկերության տվյալներով՝ «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմակայանների շահագործման ընթացքում խափանումներ չեն գրանցվել։