Ճապոնիայի ափերի մոտ՝ Տոկիոյից արևելք, 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա. հայտնել են օդերևութաբանական վարչությունից։
Մայրաքաղաքում հզոր երկրաշարժի մասին նախազգուշացման համակարգ է գործել, և բոլոր հեռուստաալիքները հեռարձակել են համապատասխան հաղորդագրություն։ Մոտ մեկ րոպե Տոկիոյում ուժգին ցնցումներ են զգացվել, տներում կահույքը օրորվել է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։