00:00:00

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը. Պուտին

23:56, 25 մայիս 2023 Աշխարհ

Ադրբեջանը, առանց որևէ տարբերակի, ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այս տարածքի վրա, և տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ կապված ամեն ինչի ինչ-որ երկակի, եռակի մեկնաբանությունը որևէ հիմք չունի, Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Տրանսպորտային ուղղությունների, հաղորդակցությունների (ինչպես երկաթուղիների, այնպես էլ հնարավոր ճանապարհների կառուցման) ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին մենք ասել ենք ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ժամանակ։ Ադրբեջանական կողմը հաստատում է, որ այս առումով փոփոխություններ չկան»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր