Էրդողան, դու ահաբեկիչների հովանավորն ես։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է քեմալաական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Քանի որ դու ապացույց ես ուզում, ես մարտահրավեր եմ նետում քեզ: Հանդիպեք ինձ քո սեփական հեռուստատեսությամբ՝ TRT-ով, այսօր երեկոյան, վաղը կամ շաբաթ օրը: Ես կապացուցեմ բոլորին, որ դու ահաբեկիչների հետ համագործակցող վախկոտ ես»,- գրել է ընդդիմադիր գործիչը։