00:00:00

Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Ալիևի հետ (տեսանյութ)

20:55, 25 մայիս 2023 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Մոսկվայի ջանքերի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական կողմի ջանքերի համար: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը», - հինգշաբթի օրը Մոսկվայում Պուտինի հետ բանակցությունների բացման ժամանակ ասել է Ալիևը։

Ալիևն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը հինգշաբթի Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն է տալիս Բաքվի և Երևանի խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը։

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կգնա, վստահ է Ալիևը։

«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի համար կոնկրետ թվեր նշելով, հարցը՝ Խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնեցնելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ ակնկալում է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ «Հուսով եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ կանենք եռակողմ ձևաչափում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպում է անցկացրել Ալիևի և Փաշինյանի հետ։ Այնուհետև, ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ  ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները եռակողմ բանակցություններ կունենան։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր