00:00:00

Իրանը շուտով կներկայացնի նոր ՌԼԿ-ներ, անօդաչուներ եւ ՀՕՊ համակարգեր․ իրանցի գեներալ

18:03, 25 մայիս 2023 Աշխարհ

Իրանի ցամաքային զորքերի ՀՕՊ ուժերը շուտով կանցկացնեն ռադիոտեղորոշիչների եւ անօդաչու սարքերի շնորհանդես: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին:

 

«Մոտ ապագայում մենք կտեսնենք ռադիոտեղորոշիչ, հրթիռային եւ անօդաչու զենքի տարբեր համակարգերի, ցամաքային զորքերի ՀՕՊ համակարգերի շնորհանդես»,-նրա խոսքը մեջբերւմ է Tasnim-ը: 

Իրանի ՀՕՊ հրամանատարի տեղակալը նշել է, որ կառուցողական միջոցներ են ձեռնարկվել զսպման համակարգերի արդիականացման ուղղությամբ, ինչն էլ ավելի կամրապնդի երկրի պաշտպանունակությունն ու զսպող հզորությունը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր