00:00:00

Ալիևը ժամանել է Մոսկվա

11:10, 25 մայիս 2023 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:   Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր