Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մի՞թե հարցնելու կարիք կա։ Ինչպե՞ս է լինում ամեն անգամ: Մենք այցելում ենք երկու երկիր՝ Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին, Էրդողանը հաղթանակ է տարել՝ հավաքելով 49,52 տոկոս: Մինչդեռ նրա ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 44,88 տոկոս։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: