00:00:00

Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ուժգին երկրաշարժը

22:03, 22 մայիս 2023 Աշխարհ

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, սա երկուշաբթի օրվա երկրորդ ուժեղ ցնցումն է՝ 36 րոպե ընդմիջումով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակին (AFAD): 

Ավելի վաղ՝ երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 19.06-ին, (համընկնում է Մոսկվայի ժամանակին) երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ գավառում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։

Նախարարության Twitter-ի հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19.42-ին Սայմբեյլի շրջանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր