Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հերքել է ինֆորմացիան առ այն, որ վրացական Բաթումից Նովոռոսիյսկ կանոնավոր բեռնափոխադրումներ են սկսվելու:
Նշենք, որ մեկ տարանցիկ ուղերթ էլ նախատեսված էր Հայաստանի համար։
«Հայկական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ապրիլից Բաթումիից Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր ծովային փոխադրումներ են սկսվելու, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է Սպուտնիկ Грузия-ն։
Միևնույն ժամանակ գործակալությունը հաստատում է՝ ապրիլին իսկապես երկու չվերթ է իրականացվել, բայց դրանք կանոնավոր չեն եղել, և դրանք իրականացվել են Պալաուի դրոշի տակ գտնվող նավի կողմից: