00:00:00

Ինքնաթիռում հանկարծամահ է եղել երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը

15:13, 21 մայիս 2023 Աշխարհ

Մահացել է երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը։ ՌԴ կրթության և գիտության փոխնախարար Պյոտր Կուչերենկոն մահացել է Կուբայից գործուղումից վերադառնալիս, հայտնում է գերատեսչության տելեգրամյան ալիքը։ 

Պետր Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է այն ինքնաթիռում, որով ռուսական պատվիրակությունը վերադառնում էր դեպի Կուբա գործուղումից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ բժիշկները փորձել են օգնել, սակայն Պյոտր Ալեքսանդրովիչին փրկել չի հաջողվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր