ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը ասել է, որ ժամանակն է բարեփոխել թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, թե՛ միջազգային ֆինանսական հարաբերությունները կարգավորող Բրետտոն Վուդսի համակարգը, որպեսզի համապատասխանեցվեն «այսօրվա աշխարհի իրողություններին»: Գրում է Reuters-ը։
Ճապոնական Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի խմբի գագաթնաժողովի հանդիպման շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ նշված երկու հաստատություններն էլ արտացոլում են 1945 թվականի ուժային հարաբերությունները և պետք է թարմացվեն:
«Համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը հնացած է, անգործունակ և անարդարացի»,- ասել է նա։