00:00:00

Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ (լուսանկարներ)

12:10, 20 մայիս 2023 Մշակույթ

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող , նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք»-ը։

Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր