ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից:
Նա նշել է, որ հաջորդ շաբաթ կկայանա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովի հերթական նիստը:
«Լիահույս ենք, որ դրական արդյունք կլինի: Կողմերը շատ-շատ մոտ են վերջնական պայմանավորվածությանը: Եվ պայմանավորվել ենք առաջիկայում սահմանազատման, սահմանագծման երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ», - հավելել է նա: