00:00:00

Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով Գայանե Մարտիրոսյանի կալանավորման հարցի քննարկումն ավարտվեց. Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

14:15, 19 մայիս 2023 Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը ձերբակալվել է նախօրեին՝ Աշոտ Փաշինյանին իբրև առևանգելու գործով։ Նրան մեղադրանք է ներկայացվել։ Ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամանակ պաշտպանության կողմը տեղեկացել է, որ քննիչը Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Պաշտպանության կողմն իր հերթին միջնորդել է Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը։
Քիչ առաջ ավարտվել է խափանման միջոցի հարցի քննարկումը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 15.00-ին։

«Դատավորը նշեց, որ ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր