00:00:00

Ծեծել են Սարամեջ բնակավայրի ղեկավարի ամուսնուն․ պաշտոնյաների անուններ են շրջանառվում

13:27, 19 մայիս 2023 Իրավական

Irakanum.am-ի տեղեկություններով երեկ երեկոյան Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի հրահանգով, ծեծի են ենթարկել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն։ «Համայնքապետի որդին, քրոջ որդին ով աշխատում է քաղաքապետարանում որպես գնումների մասնագետ,  բաջանաղի որդին, ով աշխատում է Լեռնանցքի վարչական ղեկավար, Հող բաժնի պետը, Վեգայում աշխատող սանիկը, համայնքի տեխնիկայի վարորդը, աղբահանության հիմնարկի տնօրենի որդին և իրենց բանդան մոտ 30 հոգի, հարձակվել են խանութում հաց գնելուց Էդգար Հովհաննիսյանի վրա և շուրջ 10 րոպե ծեծի ենթարկել»,- ասաց մեր աղբյուրը, փոխանցելով նաև լուսանկար։ 

Irakanum.am-ի հետ զրույցում Սարամեջ վարչական բնակավայրի ղեկավար Թամարա Մինասյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել, բայց թե ովքեր են ինքը չգիտի։ «Նման դեպք եղել է։ Ես չեմ կարող կոնկրետ ովքեր են եղել»,- ասաց Մինասյանը, հավելելով, որ այլ տեղեկություններ չունի, իսկ ամուսնուն տեղափոխում են հիվանդանոց։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Սպիտակի համայնքապետից, սակայն քաղաքապետարանի կայքում նշված հեռախոսահամարին պատասխանող չեղավ։

ՆԳՆ լրատվականից Irakanum.am-ին փոխանցեցին, որ վաղ առավոտյան քաղաքացուց ստացել են հաղորդում այն մասին, որ երեկ անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն։ Կազված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ «Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն է ներկայացել Սպիտակ համանքի մի բնակիչ, ու հաղորդում տվել, որ մայիսի 18-ին Սպիտակ քաղաքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է քաղաքացու հետ, որի ընթացքում նրան հասցրել է հարվածներ, պատճառենոլ մարմնական վնասվածքներ»,- ասացին ՆԳՆ լրատվականից, հավելելով, որ այս ամենը ևս ուղարկվել է քննչական կոմիտե։ Թե ով է նշված անձը կառույցից չասացին։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր