00:00:00

Դատարանին խնդրել ենք զոհված զինծառայողի մոր նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ դիտարկել, օրինակ՝ տնային կալանք, պայմանով, որ կարողանա գնալ Եռաբլուր․ Մելիքյան

13:43, 19 մայիս 2023 Բլոգ

Դատարանին խնդրել ենք զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի (Մարտիրոսյան)  նկատմամբ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներ դիտարկել։
Այս մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը․«Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝
 
1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)
 
2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)
 
3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)
 
4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր