00:00:00

Կորեայի ձորում հայտնաբերվել է խոշոր չափի զենք-զինամթերք

12:51, 19 մայիս 2023 Իրավական

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության կոլեգիայի նիստերի ժամանակ ոստիկանության ծառայողներին հանձնարարել են, որ Ոստիկանությունը ակտիվ պայքար տանի ազգաբնակչության հետ, որպեսզի քաղաքացիներն իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնեն իրավապահներին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Երեկ՝ մայիսի 18-ին, ժամը 23․00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, և իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Կորեայի ձորի կամրջից 100 մետր հեռու գտնվող աղբատարի մոտ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։

 

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ ինքնաձիգ, 3 հատ պահեստատուփ, 6 հատ նռնակ, 1 հատ ավտոմատի խզակոթ, 3 հատ կցորդիչ, 2 հատ ականանետ և 3 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված տարբեր տրամաչափի փամփուշտներ։

 

Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր