Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կալանավոր Ռոբերտ Մովսիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։
Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։