Ինչպես հայտնում է մեր թղթակիցը , այս պահին դատավորը նիստերի դահլիճ է հրավիրել այն անձանց ովքեր ավելի վաղ ստորագրություն էին տվել որպես անձնական երաշխավորություն։
Անձնական երաշխավորության համար ստորագրել էին , «Հայաստանի հանրապետական» կուսակցության անդամները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» անդամները, «Հայաստան դաշինք» անդամները, դերասան՝ Հրանտ Թոխատյանը և նախկին պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը։