Իրավիճակը Շենգավիթի դատարանի դիմաց խիստ լարված է։ Այս պահին քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան։
Հիշեցնենք, բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց, որտեղ քննվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը։