00:00:00

Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը, նա հանցագործ չէ․ Ժաննա Ալեքսանյան

20:34, 18 մայիս 2023 Բլոգ

Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը։ Նա հանցագործ չէ, գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Մի ոչնչացրեք մարդուն, կնոջը, վիշտ կրող մորը։ Ինչո՞ւ եք վարչական վարույթներ հարուցել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ Վերաքննիչ դատարանի բակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը՝ վարչական գործերի քննության ընթացքում։

Ինչո՞ւ եք նսեմացնում նրանց։  Ինչո՞ւ չեն պատժվում սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները։ Տեղի ունեցած միջադեպը պետք է գնահատել այս և բազում այլ հարցերի համատեքստում։ Հարգեք այդ կնոջը, ազատ արձակեք նրան, երկրի ղեկավարն եք՝ մեծահոգի գտնվեք»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեքսանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր