00:00:00

Մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

19:19, 18 մայիս 2023 Հասարակություն

Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ է հանդես եկել․

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր