00:00:00

Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. փաստաբանը տեսակցել է զոհված զինծառայողի մորը՝ տիկին Գայանեին

12:49, 18 մայիս 2023 Բլոգ

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՁՊՎ-ում առանձնատեսակցություն է ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ։

«Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես, ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով», - Facebook-ում գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ զինծառայողի մայրը ձերբակալվել է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր