00:00:00

ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու նրանց ընտանիքի անդամները պետության կողմից երաշխավորված անվճար ու արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն կստանան

12:19, 18 մայիս 2023 Քաղաքականություն

ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն. որոշումը կընդունվի կառավարության այսօրվա նիստում:

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-619-Ն օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների պահանջներով, համաձայն որի` կառվարության կողմից կանոնակարգվում է պետության կողմից երշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով  Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը:

Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել պետության կողմից երշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը:

Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնությունն ու սպա­սարկումն իրականացվում է առանց հերթագրման։

Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են՝

1) արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպա­սարկումը, որոնք ներառում են`

ա. բժշկի խորհրդատվությունը,

բ. լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

գ. արտահիվանդանոցային պայմաններում բուժման կազմակերպումը և բուժման համար անհրաժեշտ դեղերի արժեքը.

2) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկ­ման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը, այդ թվում`

ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի N 20-Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկ­ման ծառայությունները,

բ. ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման համար անհրաժեշտ դեղերի արժեքը,

գ. վիրահատությունների ժամանակ օգտագործվող պրոթեզները, էնդոպրո­թեզ­ները, բժշկական սարքերը, իմպլանտները, տեսողական և ներքին լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները, այդ թվում՝ սրտի վիրահատական միջամտությունների և ներանոթային միջամտությունների ժամանակ.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարա­մատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր