Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկը անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»: Այս մասին հայտնում է LAist պարբերականը։
Երեքշաբթի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկեց Ուիլշիր Բուլվարի և Գրանվիլ պողոտայի Արևմտյան Լոս Անջելես խաչմերուկը «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու նախագծին։
Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի փոխանցմամբ՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Ադրբեջանի Լոս Անջելեսի հյուպատոսությունը:
«Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն սպառնացել է ցեղասպանությանը և կոչ է արել վտարել բոլոր հայերին իր հավակնած տարածքներից՝ ևս մեկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իրենց հինավուրց հայրենիքում։ Մենք այս քայլն արել ենք՝ հաստատելու Լոս Անջելեսի ժողովրդի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ», - ասվում է Կրեկորյանի հայտարարության մեջ: