00:00:00

Միրզոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ հանդիպմանը ընդգծել է ԼՂ ժողովրդի անվտագության հարցի կարևորությունը

23:33, 16 մայիս 2023 Աշխարհ

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: Տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31