00:00:00

Լինելու եմ հետևողական «Ճերմակ հիվանդանոցի» աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ․ Կարեն Մալխասյան

18:26, 16 մայիս 2023 Բլոգ

Գյումրու ավագանու անդամ Կարեն Մալխասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանին ընդունել էր որոշում «Ճերմակ հիվանդանոց» տեղական նշանակության հուշարձան շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ։ Աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 1 100 000 000 (մեկ միլիարդ մեկ հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ:
Համայնքապետարանի կողմից հայտարարված աճուրդը կայանալու էր մայիսի 15-ին, սակայն այն չի կայացել, քանի որ աճուրդին ոչ ոք մասնակցության հայտ չի ներկայացրել։
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրի համայնքի կողմից վերջին երկու ամիսների ընթացքում հայտարարված աճուրդներին պատահականության թե զուգադիպության, կամ թե այլ սկզբունքով որոշ լոտերի համար հայտեր չեն ներկայացվում, որի արդյունքում ունենում ենք դեպքեր երբ մի դեպքում կատարվում է մեկնարկային գնի իջեցում, իսկ մեկ այլ դեպքում՝ գնիջեցում չի կատարվում (գոնե ինձ համար անհայտ սկզբունքով)՝ լինելու եմ հետևողական նաև սահմանված մեկնարկային գնի նկատմամբ։
 
Չեմ անդրադառնա ԿԳՄՍ նախարարությանը մի քանի անգամ ուղղված իմ գրությունների և Գյումրու համայնքի ղեկավարին ուղղված գրության արձագանքներին՝ խոսքս շատ չերկարացնելու և ձեզ չծանրաբեռնելու համար, սակայն հետագայում՝ անհրաժեշտության դեպքում ավելի ընդգրկուն կներկայացնեմ։ Ես ժամանակին պնդել և հիմա էլ պնդում եմ, որ ավագանու որոշումը չի բխում համայնքի բարօրությունից և շահից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր