Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մաղթել է, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հայտնում է Armsport.am-ը։
«Ես շատ ուրախացա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մխիթարյանի գոլի և «Ինտերի» հաղթանակի համար: Նրանք մեծ քայլ են կատարել՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու ճանապարհին։ Խաղից հետո շնորհավորել եմ Հենրիխին։ Հաճելի օր էր բոլորիս համար:
Մենք մի փոքր տարբեր սերունդներից ենք, բայց, հավանաբար, կարելի է ասել, որ կյանքի ընկերներ ենք։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Խաղացել ենք միասին և համակրում ենք միմյանց: Հենրիխն, անկասկած, այժմ Հայաստանի ամենասիրված մարդկանցից է։ Նման հաջողությունն աննկատ չի մնում։