00:00:00

Երևանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը

16:24, 16 մայիս 2023 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա):  

Մասնավորապես՝ 

- արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,

- սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել,

- չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,

- չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան,

- սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ,

- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր