00:00:00

Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին

15:17, 16 մայիս 2023 Իրավական

Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։

Aysor.am-ին ՊԵԿ-ից տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ով է այդ 78 տոննա բանանի պատվիրատուն. «Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»:

Նշենք, որ թմրանյութի թեման Հայաստանում վերջերս շատ է քննարկվում:

ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ վերջերս հայտարարել էր, որ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ վստահ է, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր