00:00:00

Ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ է սպասվում

14:22, 16 մայիս 2023 Հասարակություն

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-ին, 19-ին հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 20-ին, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7, 17-ի և 18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր